Կեցցեն մեր ստեղծած հայ-վրացական հանրակրթական կամուրջները, որ հնարավորություն են տվել-տալիս մեր սովորողներին, ուսուցիչներին հազար ու մի պայծառ-բարեկամական պատմություն գրանցելու, անհատական, ընտանեկան ու խմբային-դասարանական ընկերություն հաստատելու։ Եկեք իրար պատմենք այդ մասին, փոխանցենք մեր ընկերությունը մեր կրտսերներին, ինչպես այդ կամուրջների հիմնադիրները՝ Գիորգի Մոմցելիձեն և ես ենք անում. տեսեք՝ ինչ ընկերներ են Դավիթ Բլեյանն ու Նիկոլոզ Մոմցելիձեն։
Այսօրվանից սկսում ենք ուսումնական նախագիծ «Իմ անհատական պայծառ էջը»։ Արդյունքները՝ որպես կրթահամալիրում վրացերենի ուսուցման ստուգատեսի բաղկացուցիչ, կներկայացվեն ապրիլի 14-ին Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի ներկայությամբ։