• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիգրան Հայրապետյանը մեզ զգուշացնում էր

«Տիգրան Հայրապետյան» օրեր. հասարակագիտական ստուգատեսի շրջանակում անցածշաբաթ` մարտի 17-21-ը  տեղի ունեցան տարբեր սեմինարներ նվիրված քաղաքագետ-լրագրողի հիշատակին:

Մարտի21-ին ավարտվեց սեմինարների ներկայացումը և փակումը արեցին հայտնի լրագրող, հրապարակախոս, մեր կրթահամալիրում կրթական ծրագիր իրականացնող Գայանե Առուստամյանը և ընկերները, ներկայացնելով Տիգրան Հայրապետյանի լրագրողական լեզուն և երկու հոդվածի վերլուծություն: 

Գայանե Առուստամյանը խոսելով լրագրողի լեզվի մասին, նշեց, որ Տիրան Հայրապետյանի լեզուն բացառիկ կերպով տարբերվում է իր սերնդի մյուս լրագրողների ու առավել եւս այսօր գործածվող լրագրական լեզվից: Ըստ լրագրողի` նրա հոդվածները, որոնք գրվել են մոտ 10 և ավելի տարի առաջ, զգուշացում էին մեզ սպասվող իրադարձությունների մասին:

Լրագրողական ոլորտում հետաքրքրություններ դրսեւորող` Գայանե Առուստամյանի աշակերտները ներկայացրեցին Տիգրան Հայրապետյանի հոդվածների վերլուծությունը՝ իրենց լեզվով ու բառապաշարով, ինչը, ևս մեկ անգամ փաստում էր Տիգրան Հայրապետյանի լրագրողական ուրույն և տարբերվող լեզվի մասին:

Իսկ Թագուհի Հակոբյանը պատմեց իր սերնդակցի կյանքից հետաքրքիր դեպքեր, և քաղքագետի  թողած ազդեցությունն իր վրա: Հանդիպումը շատ հետաքրքիր էր եւ ուսուցողական: Ներկա էին այս տարի Տիգրան Հայրապետյանի կրթաթոշակին արժանացած սովորողներ Լիլիթ Աղաջանյանը եւ Մարիամ Փաշինյանը:

Կարինե Կիրակոսյան