• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի սեմինարը:

    Սեմինարը սկսվեց ավելի վաղ, քան ծրագրվել էր, որովհետև տեղեկատվական ոլորտը բոլորի կողմից ամենապահանջվածն է: Պարոն Հայրապետյանը նախ հարցրեց ուսուցման մեթոդների, կիրառվող գործիքների, դրանց նպատակային կիրառման մասին: Շատ հետաքրքիր պատմեց չորորդ դասարանցի Լիլիթը բլոգուսուցման, էլ. հասցեյի միջոցով ուսուցչի հետ հաղորդակցության ու դասերի պատրաստման իրեն հայտնի բոլոր նրբությունները: Ներսես Հայրապետյանը առաջին տարին չէ, որ կապ է պաշտպանում կրթահամալիրի, մասնավորապես գրադարանի հետ: Ուսումնական ծրագրերը այնքան բուռն են զարգանում, որ ամեն այցելություն մի նոր բան է բացահայտում: Հատկապես շեշտը դրվեց Դիջիտեքի վրա, նրա հնարավորությունների, զարգացման և նշանակության վրա: Ներկայացվեցին սովորողների կազմած թվային գրքերից մի քանիսը, որոնք ներկայացված են Դիջիտեքի «Թվային գիրք, մեդիագրադարանի փաթեթ» անվանակարգում և հարստացնում են գրադարանն ու ուսումնական նյութ հանդիսանում ոչ միայն այդ պահի համար, այլ դառնում գրադարանի բազմաթիվ այցելուներին հասանելի ընթերցանության և ուսումնառության միջոց:

   Հերթը հասավ  ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանին, որը իր գործընկերոջ՝ Աննա Մկրտչյանի հետ ձեռնունայն չէր եկել: Բացի հետաքրքիր ու գեղեցիկ գրքերից, նրանք մեզ ծանոթացրին մի քանի կայքերի հետ (http://elibraryusa.state.gov/http://americanenglish.state.gov/ ), որոնք կընդլայնեն մեր տեղեկատվական դաշտը: Սեմինարը ուղղված էր ժամանակակից գրադարանի և ընթերցավարի առջև դրված խնդիրների բացահայտմանը և դրանով անչափ կարևոր էր քոլեջի գրադարանավար-ուսանողների համար: Կայքերը բարձր ակադեմիական տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ, իսկ անգլերենով մատուցվող նյութերը հավելյալ առիթ են բարելավելու անգլերենի իմացությունը, քանզի հնարավորություն ունեն նյութը նաև աուդիոտարբերակով հնչեցնելու, ինչը ավելի կհեշտացնի օգտվողին ճիշտ ընկալելու անգլերենը ոչ միայն ամերիկյան, այլ նաև բրատանական խոսելաձևով: Սա կարծում եմ կհետաքրքրի մեր երիտասարդ թարգմանիչներին: Կայքերում կա բազմաթիվ ու այլազան ոճի գրականություն, սկսած գեղարվեստական հին ու նոր ժամանակների ստեղծագործություններից, վերջացրած ամսագրերով՝ ութսունական թվականներից սկսած, մինչև երեկվա լույս տեսած համարները:

   Մեկ սեմինարի ընթացքում այս կայքերի հնարավորություններից օգտվելու մասին լիարժեք պատմելը անհնարին էր ու բոլորը՝ և՛ հյուրերը, և՛ ունկնդիրները միահամուռ որոշեցին շարունակել զրույցը հենց դեսպանատանը: Լավ առիթ կարող է հանդիսանալ դեսպանատանը ամեն շաբաթ կազմակերպվող ֆիլմերի դիտումը, որը, ինչպես բացատրեց պարոն Ներսիսյանը, միայն ֆիլմեր նայելով չի սահամանափակվում, այլ կատարում է մեկ այլ ֆունկցիա՝ միջավայր ստեղծել երկու երկրների մշակութային ազատ շփման համար, որը հնարավորություն կտա ճանաչելու և հասկանալու միմյանց: