• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստում նկարել կսովորեն, որ հետո գնան Կորեա

Գեղարվեսի ավագ դպրոցի սովորողներ Անի Ջեյրանյանը և Մոնիկա Մեհրաբյանն  իրենց առաջին կոմիքսը սկսել են նկարել մի քանի շաբաթ առաջ: Արդեն երկու նկար  պատրաստ է: Կոմիքս նկարելու պատճառը Ճապոնական և Կորեկան մուլտֆիլմների նկատմամբ նրանց սերն ու հետաքրքրությունն է: Կոմիքսները նրանք որոշել են տեղադրել իրենց բլոգներում և  ficbook.net կայքում:

Քանի որ Հայաստանում զարգացած չէ կոմիքսի մշակույթը, աղջիկները որոշել են դառնալ անիմատոր եւ աշխատել Ճապոնյայում կամ Կորեայում: Նրանք ասում են, որ իրենց ձգում են այդ երկրներն իրենց  զարգացվածությամբ, մշակույթով, կինոարտադրությաբ, մարդկանց բարությամբ, քաղաքակրթությամբ,  աշխատասիրությամբ, մուլտարտադրությամբ, ինչպես նաեւ` տղաները:

 Աղջիկների կոմիքսները, ինչպես իրենք են պատկերացնում,  լինելու են ռոմանտիկ, կոմեդիայի և ողբերգության ժանրերում,  պատմելու են դպրոցական մի աղջկա մասին:

Անին եւ Մոնիկան լրջորեն պատրասվում են գնալ Կորեա և ստեղծել իրենց բիզնեսը: Նրանք ուզում են ճամփորդել եւ լինել նույնիսկ աշխարհի ամենափոքր երկրում:  Երազում են   ձեռք բերել համաշխարհային ճանաչում, ստեղծել իրենց մուլտերը  (Anime) որ չլինի ճնշող և չհիպնոսացնի հանդիսատեսին:   Աղջիկները որոշել են հասնել այնպիսի ճանաչման, ինչպիսի ճանաչում ունեն իրենց «օպաները» ( ժամանակակից կուռքերին կամ հեղինակություններին անվանելու ձեւ)` կորեացի արտիսները, եւ դառնալ  նրանց պես հարուստ և բարեգործ:

PinGrre  անվանումը աղջիկների սիրած գույների հապավումն է` pinc (վարդագույն) եւ grren (կանաչ):   

Աստղիկ Ստեփանյան, Գեղարվեստի ավագ դպրոց, 11-րդ դասարան