• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ազգային, բակային խաղերի մարզատոն

Ազգային – բակային խաղեր

Ըստ 2013-2014 ուումնական օրացույցի նախատեսված է անցկացնել Ազգային – բակային խաղերի մարզատոն – ստուգատես: Աշխատանքի մեծ մասը իրականացվելու է մինչև հոկտեմբեր ամիսը՝ մարզատոնին ներկայանալու նպատակով, սակայն նախագիծը ծավալուն է, անելիքները շատ, այդ պատճառով կշարունակենք ամբողջ տարվա ընթացքում:

I դասարան

Նախագծի նպատակը

Սովորողի առողջ ապրելակերպի ձևավորում, ծանոթացում ազգային, բակային խաղերին

Խնդիրներ

·         Տարածությանմեջ կողմնորոշվելու կարողության ձևավորում

·         Հրահանգներըլսելու, ընկալելու, կատարելու ունակություն

·         Ընդհանուր շարժողական համակարգի ձևավորում

·         Առողջության ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում

·         Ներդաշնակ ֆիզիկական զարգացման ապահովում

·         Ուշադրության, հիշողության զարգացում

·         Ինքնասպասարկման հմտությունների ձևավորում

·         Համագործակցային, խմբային կարողությունների ձևավորում

·         Ծանոթացում ազգային պարզ խաղերին

 Առաջին դասարանից սովորողին պետք է ծանոթացնել ազգային – բակային խաղերին /ավագ ընկերների ստեղծած մեդիաֆիլմերի միջոցով/:  Սովորողները պետք է կարողանան հետևել խաղի կանոններին:

Նախագծի ընթացքը

Սկզբնական շրջանում սովորողների մոտ ազգային խաղերի մասին պատկերացումներ կձևավորենք՝ պատումների , ավագ ընկերների պատրաստած մեդիաֆիլմեր դիտելու  միջոցով:

Մարմնակրթություն + Ես և շրջակա աշխարհը

Կծանոթացնենք ինքնասպասարկման հմտություններին, որի մասին պատմող ֆիլմեր կստեղծենք, որտեղ սովորողը կպատմի, թե ինչպես պետք է հետևել հիգիենայի կանոններին /հանվել, հագնվել, հագուստը  կոկիկ դասավորել, լվացվել, ունենալ սրբիչ/:

Մարմնակրթություն + Մաթեմատիկա

Սովորողների մոտ կձևավորենք տարածությոան մեջ կողմնորոշվելու կարողություններ /դարձումներ, աջ, ձախ, վերև, ներքև, բարձր, ցածր/:

Երկրորդ կիսամյակից, երբ վերը նշված կարողություններն արդեն կվերածվեն հմտությունների, կսկենք խաղալ պարզ ազգային խաղեր՝ <<Կարմիր կոճակ>>, <<Թզուկ - հսկա>>, <<Մուկն ու կատուն>>, <<Հարի, հարի խնոցի>>, <<Թաշկինակ>>…    

II դասարան

Նախագծիխնդիրներ

·         Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում

·         Ներդաշնակ ֆիզիկական զարգացման ապահովում

·         Շարժողական ընդունակությունների /արագաշարժություն, ուժ, դիմացկունություն,

ճկունություն, շարժումների ճշգրտության/մշակում

·         Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, անձնական հիգիենայի, կոփման կանոնների,

ինքնավերահսկողության վերաբերյալ գիտելիքների ձեռքբերում

Նախագծի ընթացքը

Երկրորդ դասարանում սովորողները կարողանում են լսել խաղի կանոնները, ընկալել և կատարել։ Ծանոթ են և շարունակում են խաղալով ծանոթանալ մի շարք ազգային և բակային խաղերի։ Զարգացած են ինքնասպասարկման կարողությունները՝ ինքնուրույն կարողանում են հանվել և հագնվել։

Տարածության մեջ կարողանում են արագ կողմնորոշվել։

Շարային, ակրոբատիկ վարժությունների, ազգային և շարժախաղերի, լողուսուցման  միջոցով սովորողները դառնում են ավելի արագաշարժ, ճկուն, դիմացկուն և ճարպիկ։

Ֆիզիկական դաստիարակության գործընթացում սովորողները ձեռք կբերեն          կարողություններ և հմտություններ, որոնք կնպաստեն հետագա աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, սոցիալապես ակտիվ, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվողև հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացի ձևավորելուն։

 

III դասարան

Նախագծիխնդիրներ

·         Ուշադրություն դարձնել իրենց անձնական հիգիենային

·         Հետևել մարզադահլիճի, հանդերձարանի մաքրությանն ու օդափոխությանը

·         Ազգային – բակային խաղերի հավաքագրում

·         Կարողանում են կազմակերպել ազգային - բակային խաղեր

Նախագծի ընթացքը

3-րդ դասարանում սովորողներն արդեն լիարժեք տիրապետում են ինքնասպասարկման հմտություններին /ինքնուրույն հագնվում, հանվում են, լվացվում, կապում սպորտային կոշիկների քուղերը…/
Սովորողներն ուսուցչի օգնությամբ կհետևեն հանդերձարանի և մարզադահլիճի  մաքրությանն ու օդափոխությանը:

Կխաղան արդեն ծանոթ ազգային խաղեր և մեդիանյութեր կպատրաստեն` տեսաֆիլմի, ռադիոլուրի, պատումների ձևով:
3-րդ դասարանում ազգային, բակային խաղերը կազմակերպելիս աշխատանքի մեջ է ներգրավվում նաև ընտանիքը:

Սովորողները կխաղան բակային խաղեր, ծնողները կնկարահանեն, ֆիլմ կպատրաստեն, կտեղադրեն դասարանական բլոգում:

 

IV դասարան

Նախագծի խնդիրներ

·         Սովորողների հետազոտական աշխատանքի կազմակերպում

·         Ազգային – բակային խաղերի իրականացում, նկարահանում, թվայնացում, տարածում /բլոգ, ենթակայք, կայք/

  • ուսումնասիրելևգտնելհինումոռացվածազգայինխաղեր
  • պարզել, թե ինչ ազգային խաղեր են խաղում բակում
  • պարզել, թե ինչ խաղեր են խաղացել տատիկ-պապիկները, ծնողները
  • պարզել, թե որ խաղը որ տոնին են խաղացել
  • փնտրել և գտնել նոր ազգային խաղեր
  • իրականացնել դրանք
  • տարածել այդ խաղերը
  • բլոգում բացել ազգային խաղեր թեմայով ենթաբաժին

 

Նախագծի ընթացքը

o   Սկզբնական շրջանում նախատեսում եմ դասարանական բլոգում բացել «Ազգային խաղեր» թեմայով բաժին, որտեղ կտեղադրենք սովորողների կատարած հետազոտության արդյունքները՝ պատրաստած ֆիլմերը, ռադիոնյութերը, պատումները, ինչպես նաև դասերի ընթացքում խաղացած խաղերը, որոնք կարող են ուսումնական նյութ դառնալ մյուս սովորողների համար:
Որպեսզի աշխատանքը լինի հաջող, պետք է սովորողների հետ մանրակրկիտ ուսումնասիրենք ազգային խաղերը, խաղերի հետ կապված սովորությունները…
Սովորողներին խորհրդի, օգնության կարգով կտրվեն ուսումնասիրվող թեմաների վերնագրերը, տեղեկություններ փնտրելու աղբյուրները (համացանց, գրականություն, հարցազրույցներ):

o   Սկզբնական փուլում սաները հարցում են կատարում տատիկ-պապիկների, ծնողների, հարազատների շրջանում /սովորողներին արդեն հանձնարարվել է ամառվա ընթացքում գյուղ գնալիս հարցազրույց վերցնել տատիկ-պապիկներից, տեղի բնակիչներից, խաղալ և նկարահանել այդ խաղերը/:
Արդեն ծանոթ, խաղացած խաղերը կազմակերպելու և իրականացնելու եմ դասերի ժամանակ:

o   Սովորողները կխաղան, կնկրահանենք ընթացքը և կտեղադրենք բլոգում:
Առաջադրված թեմայի շուրջ տարբեր տեղեկություններ են փնտրելու և գտնելու նաև համացանցից, տարբեր գրականությունից: Սրան հաջորդում է մշակման փուլը:
Յուրաքանչյուրը իր կատարած աշխատանքը տեքստային տարբերակով, ռադիոնյութի կամ տեսաֆիլմի ձևով հրապարակում է դասարանական բլոգի ազգային խաղեր բաժնում, որտեղից սովորողները կարդում և դիտում են մեկը մյուսի տեղադրած նյութը:
Ծրագրում եմ ուսճամփորդություն Ազգային ինստիտուտ, որտեղ մտադիր եմ հանդիպել մի որևէ ազգագրագետի հետ և սովորողների համատեղ ուժերով հետազոտական նյութ պատրաստել:
Վերջում, երբ սովորողներնարդեն լիարժեք ուսումնասիրածկլինեն ազգային խաղերը, ապա սովորողներիմիխմբինկհանձնարարվիհամացանցիցփնտրել և գտնելմյուս ազգերի մոտ ինչպիսի խաղեր կան,ինչպես են կոչվում, ինչպես են խաղում...

o   Սովորողներիմիմասնէլ կգտնեն  մերևնրանցխաղերինմանություններն ու տարբերությունները...
Միմասըկթարգմանեն այդ նյութերը, մյուսները՝ կմուտքագրեն...

o   Միխումբկառանձնացվի, որոնքռուսերենիևանգլերենիմասնագետներիհետկթարգմանենհայկականազգայինխաղերըևկտեղադրենքտարբերսոցիալականցանցերում, որոնքկնայենտարբերերկրներումևկծանոթանանհայկականխաղերիհետ:
Ողջ աշխատանքը իմի կբերվի սովորողների կողմից. նրանց խաղացածխաղերը, կատարած հետազոտությունների արդյունքները կթվայնացվեն տարբեր ձևերով՝ տեսանյութ, ռադիոլուր, պրեզենտացիա...

o   Այս նպատակով դասարանը կբաժանեմ 4 հոգանոց փոքր, տարասեռ խմբերի: Լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար խմբում կընդգրկվեն տարբեր հմտությունների սովորողներ, քանի որ աշխատանքը ենթադրում է բազմաբնույթ գործունեություն՝ ստացված տեղեկությունների մշակում և խմբագրում, մուտքագրում, ձայնագրում, տեսանյութի պատրաստում, գրագետ խոսքի ձևակերպում...
Աշխատանքի այս փուլում առավել չափով ի հայտ է գալիս սովորողի մեդիագիտելիքների մակարդակը (ինչ ծրագրեր գիտի, ինչպես է օգտվում մեդագործիքներից, համացանցից, ինչպես է սպասարկում իր բլոգը...):
Պատրաստի աշխատանքները հրապարակվում են սովորողի բլոգում, կայքում և դառնում են առանձին նյութ, որը ներկայացնում է սովորողի թե՛ հմտությունները, թե՛ ինքնուրույնությունը, և թե՛ գրագիտությունը:

I դասարան՝ ԿարինեՄամիկոնյան

II դասարան՝ ՀռիփսիմեԱռաքելյան

III դասարան՝ ՍեդաԽաչատրյան

IV դասարան՝ ՏաթևՄելքոնյան