• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի. Բրոդսկի, Ավագ Եփրեմյանի թարգմանությամբ

* * *

… եւ «ապագա» բառը լեզվից դուրս կհանի

սեւ ագռավներ, որոնք հորդայացած
կծվատեն, որպես ծակծակ պանիր,
համեղ պատառները հիշողության:
Միեւնույն է արդեն - այսքան տարի հետո - 
ինչ կամ ով է նայում պատուհանից: Նորին
մեծություն ուղեղում ոչ թե երկրային «դոն»,
այլ նրա շշուկն է հնչում: Կյանքը - որի,
որպես ստացած նվեր, երախը չեն զննում - 
հա սեպերն է բացում: Անցվոր ասուն՝
մարդուց ձեզ լոկ խոսքի մի մասունք է մնում: 
Մասունք - ընդհանրապես - խոսքի: Խոսքի մասունք: