• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն Ս. Հովհաննես վանք

Նկարագրություն: 
Ուխտագնացների խումբը մեծ չէր. «Մխիթար Սեբաստացու» մի քանի դասավանդող և սան՝ հուլիսի 21-ին 4 տարեկան դարձած Հասմիկ Սարգսանը, 2,5 տարեկան Լևոն Սարգսյանը, ես և Արևիկ Ներսիայանը: Ուխտատեղին այս անգամ Ս. Հովհաննես եկեղեցին էր ((718-728թթ), որը գտնվում է Ալավերդի քաղաքից 9 կմ հեռու գտնվող Արտվի գյուղում: Այս գյուղը Հասմիկի և Լևոնի տատիկի, պապիկի գյուղ Այգեհատից (Իկըհատ) ընդամենը 3 կմ էր հեռու: Եկեղեցին վերակառուցվել է 17-րդ դարում: Հովհան Օձնեցին իր ծննդավայրից եկել է այստեղ, կառուցել ճգնարան և եկեղեցի: Եկեղեցու բակում հանդիպեցինք Տեր Հայր Վրթանեսին: Պարզվեց, որ ըստ ավանդության՝ Հովհաննես Օձնեցին թողել է իր ծննդավայր Օձունը, անիծել այն և տեղափոխվել է ոչ հեռու գտնվող Մելիքգյուղը, որն էլ վերանվանել է Առտվի, այսինքն` Մելիքն առա և Օձունը տվի: Տեր Հայր Վրթանեսը մեծ ակնածանքով էր խոսում Հովհաննես Օձնեցու մասին: Հայ առաքելական եկեղեցու կողմից Օձնեցին դասված է սրբերի շարքը: Հայ եկեղեցին Հովհաննես Գ Օձնեցու հիշատակը տոնում է Մեծ պահքի չորրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: