Քանի որ «Բարձունքների հաղթահարում» նախագծի շատ խմբերի վերելքը եղանակը կանխեց, տիար Բլեյանի խորհրդով ճամբարային օրերը լավ հնարավորություն են ստեղծում հետաձգված ուղևորություններն իրականացնելու համար:
Այսօր Մարթայի ու Իվետայի հետ խորհրդակցեցինք: Նրանք երկուսն էլ ասացին, որ հավաստի աղբյուրիները վստահեցնում են՝ այս շաբաթ եղանակը բարենպաստ է ճամփորդությունների համար:
Իվետան էլ ասում է, եթե նույնիսկ անձրև գա, այնքան էլ վտանգավոր չի լինի, քանի որ ցիկլոնն արդեն հեռացել է Հայաստանի տարածքից՝ իր հետ տանելով կայծակի ու ամպրոպի հնարավորությունը:
Այնպես որ՝ առաջ դեպի նվաճում...