• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաստանի Ճանապարհին

 

 

Վրաստան այս տարի այցելում եմ երրորդ անգամ: Բայց անգամ լրիվ ուրիշ խմբի և լրիվ ուրիշ սովորողների հետ: Մի մասը հանդիսանում են պատմության խորացված խմբի սովորողներից՝ «Օլիմպոսի աստվածներ», ինչպես ընկեր Վահրամն է ասում, իսկ մյուս մասին կարելի է համարել կիսաաստվածներ: Լավ, ինչևէ, խմբի մի մասն առաջին անգամ էր լինում Թբիլիսիիում  և ուղղակի հիացած էր այս քաղաքով: Իսկ այն մասը, որն արդեն եղել էր Թբիլիսիում, ցույց էր տալիս և պատմում քաղաքի մասին: Սկզբում գնացինք ս. Էջմիածին եկեղեցի: Այնտեղ մեզ օրհնեցին  ևհաջողություն մաղթեցին մեր ապա գագործերին: Մեր հաջորդ նշանակետը Թբիլիսիի հայկական համայնքի կենտրոնն էր: Այստեղ մեզ դիմավորեցին շատ ջերմ և ընկերասեր շրջապատում: Բոլորիս ընդունեցին ինչպես հարազատ  քույր և եղբայր: Այնուհետև մեն քգնացինք Ռուսթավելի պողոտա, որտեղ ընթանում էր տոնախմբություն՝ նվիրված Վրաստանի առաջին հանրապետությանը անկախությանը: Ամբողջ փողոցով տարբեր տեսակի հանդիսություններ էին: Հիմնականում կենտրոնացե լէինք վրացական պարերի վրա: Այս հագեցած օրվանից մնացել ենք գոհ, և հուսովեմ, որ գալիք երկու օրը լինելու են էլ ավելի հագեցած: