• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ասուլիս-նոր նեթբուքեր-«Դպիրի» 69-րդ համար

Այսօր մայիսյան հավաքի երկրորդ օրն էր, և տեղի ունենեցավ տիար Բլեյանի ասուլիսը, որտեղ ներկա  էին «Կենտրոն» հեռուստաընկերությունը, «Ժամ» լրատվական կայքը, կրթահամալիրի լրատվամիջոցները:

Ասուլիսի նպատակն էր ներկայացնել հեղինակային կրթական ծրագրերի կազմակերպումը ուսումնական նախագծերով և արդյունքները: Ասուլիսի ժամանակ տիար Բլեյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնց տրվեցին բավարար պատասխաններ: Այս տարվա մայիսյան հավաքը մյուս հավաքներից տարբերվում էր ծրագրով: 

Այստեղ էին նաև Յունիքոմփ ընկերության ինժեներները, ովքեր իրենց հետ բերել էին 24 նեթբուք: Յունիքոմփի առաջարկած այս նեթբուքերը հարմար են թե´ արշավների, թե´ դասերի համար: Սովորողներից շատերը փորձարկում էին համակարգիչները: Մի սովորող էլ ասաց, որ փորձարկած նեթբուքում գրեթե ամեն ինչ հայերեն էր:

Ասուլիսից հետո  տեղի ունեցավ «Դպիր» ամսագրի 69-րդ համարի շնորհանդեսը: 

Ղարագյոզյան Գայանե

Լուսանկարները՝ Էրիկ Հակոբյան, Արեգ Գալոյան, Նոր դպրոց