• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քննության փորձ

Այսօր կրթահամալիրում էր Գնահատման և թեստավորման ներկայացուցիչը՝ Ռուզաննա Սահակյանը: Նպատակը այս տարվա դիմորդներին քննությունների անցկացման կարգի հետ ծանոթացնելն էր: Ժամը 12:00-ին տեղի ունեցավ հայոց լեզվի փորձնական քննություն:

Մինչ  սկսելը Նաիրա Նիկողոսյանի ղեկավարությամբ իրականացվեցին կազմակեպչական աշխատանքները, իսկ հետո տիկին Սահակյանը ներկայացրեց կարգապահական և ձևաթուղթի հետ աշխատելու կանոնները: Քիչ անց  սովորողները սկսեցին աշխատել:  Քննությունը տևեց ընդամենը երեք ժամ:

Բացի կրթահամալիրի սովորողներից հինգ հոգի էլ կային, որոնք եկել էին 157 դպրոցից:

Դիմորդներից Նելլի Ալավերդյանն իր տպավոությունների մասին խոսելիս ասաց, որ  միտքը ահավոր լավն էր: Նա ինչ-որ չափով պարզեց, թե որ թեմայի առաջադրանքներն է կարողանում կատարել, իսկ որոնք՝ ոչ:

Լիանա Մարտիրոսյանն էլ կարևորում էր քննության նկատմամբ վախը հաղթահարելու մտավախությունը, բայց ինչպես նա նշեց, ամեն ինչ լավ էր ստացվել:

Սյուզան Գալստյան

info.mskh ակումբ