• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր քննարկումներ Տ.Հայրապետյանի օրերին

Այսօր՝ մարտի 19-ին, Տիգրան Հայրապետյանի օրերի երկրորդ օրն էր: «Մխիթար Սեբաստացի» կրթամալիրի գրադարանում կազմակերպվեցին մի քանի քննարկումներ: «Քաղաքացիական կրթությունը որպես գործողության ելակետ» վարում էր Արտակ Զարգարյանը: Այնուհետև «Միջմշակութային կրթության մասին» խոսեցին Աիդա Գրիգորյանը և Լիլիթ Գևորգյանը: Երկու թեմաներն էլ շատ արդիական էին: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր ու ուսուցողական: Տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնք ստացան իրենց պատասխանները:  Քննարկմանը ներկա էր նաև Տիգրան Հայրապետյանի մայրը՝ տիկին Ֆրիդան: Ընդմիջման ժամանակ նայեցինք ֆիլմ մարտի 18-ի մասին: Իսկ ընդմիջումից հետո տեղի ունեցավ բանավեճ-քննարկում «Միապետություն, թե հանրապետություն» թեմայով, որը վարեց Թոքմաջյան Վահրամը: Այն նույնպես շատ հետաքրքիր անցավ, որի ընթացքում մասնակիցները չակերտավոր բաժանվեցին երկու խմբի՝ միապետականների ու հանրապետականների: Վերջնական կետի, անկասկած, չհասանք, սակայն  փորձեցինք հասկանալ երկու կողմերի տեսակետներն էլ ու հրամցնել մերը: Գոնե փորձեցինք համընդհանուր կարծիքի հասնել: Հայկ Ղազարյանը փորձեց ներկայացնել, թե ինչպես ինքնուրույն կարելի է սովորել օտար լեզու: Ինքն էլ , որպես օրինակ, իր մեթոդով սովորում է թուրքերեն: Վիտալի Գրիգորյանն էլ պատմեց, թե ինչպես կարելի է բլոգը շատ այցելելի դարձնել: Մերի Շարոյանն էլ խոսեց գենդերային անհավասարության մասին: 

Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, և անձամբ ես բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ ու ինֆորմացիա ստացա իմ տեսակետը կատարելագործելու համար:

Աստղիկ Մարկոսյան

Լուսանկարները՝ Լիլիթ Աղաջանյան, Լիա Մովսիսյան

info.mskh լրատու