• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի ուսումնական տոնացույցով «Տիգրան Հայրապետյանի օրերի» կազմակերպման մասին

Կրթահամալիրում մարտի 18-19-ին կազմակերպել ուսումնական տոնացույցով որոշված` քաղաքագետ, արևելագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի օրերը.

  1. օրերի ծրագիրը կազմել որպես հասարակագիտական, լրագրողական ուսումնական նախագծեր.
  2. նախագծի համակարգող նշանակել Նոյեմ Անդրեասյանին, Վահրամ Թոքմաջյանին, Մարի Գաբանյանին.
  3. համակարգողներին` անձամբ և Տիգրան Հայրապետյանի հարազատների, ընկերների միջոցով նախագծին մասնակցության հրավերներ ուղարկել հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների.
  4. մարտի 16-ին` ժամը 10.00-11.00, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» մրցանակային հանձնաժողովի բաց նիստը. հանձնաժողովի կազմում` կրթահամալիրի դպրոցների ղեկավարներ, «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր ուսուցիչներ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար, ղեկավար` կրթահամալիրի տնօրեն, հանձնաժողովի քարտուղար` Զարուհի Առաքելյան (հավելված 1).
  5. Նոյեմ Անդրեասյանի, Վահրամ Թոքմաջյանի, Մարի Գաբանյանի ներկայացմամբ հաստատել օրերի ծրագիրը (հավելված 2).
  6. ուսումնական նախագծերի արդյունքներն ամփոփել մարտի 22-ին` ընդհանուր մեդիապարապմունքի ժամանակ.
  7. նախագիծը և արդյունքները լուսաբանել mskh.am-ում.
  8. կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել հյուրասիրություն Կլոր սեղանի, համաձայնագրի ստորագրման մասնակիցների համար` յուրաքանչյուրին 200 դրամի չափով. պատասխանատուներ` Զարուհի Առաքելյան, Մարի Գաբանյան, Հերմինե Կոստանյան և ընկերներ.
  9. Երևանի Շահումյանի գերեզմանատուն այցելությունը կազմակերպել կրթահամալիրի ավտոբուսով. մեկնումը` 12.00 Մայր դպրոցից։
     
AttachmentSize
PDF icon havelvats_1.pdf91.9 KB
PDF icon havel_2.pdf113.88 KB