• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օսկար 2013-ի մրցանակակիրները

 

ԱՄՆ-ի ժամանակով փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով՝ 25-ին, Լոս Անջելեսի Դոլբի կինոթատրոնում տեղի ունեցավ ամենամյա Օսկար մրցանակաբաշխությունը, որը վարում էր հայտնի անիմատոր, սցենարիստ և պրոդյուսեր Սեթ Մակֆարլեյնը:
24 անվանակարգերում հաղթողներին որոշել է կինոակադեմիայի 5856 անդամ:
Առհասարակ, պայքարը շատ լուրջ էր, և անվանակարգերից ոչ մեկում բացահայտ ֆավորիտ չկար:
Այս բաղձալի մրցանակը ստանալու ամենաշատ շանսերն ուներ Ստիվեն Սպիլբերգի «Լինքոլնը»` 12 նոմինացիա, և Էնգա Լիի «Պիի կյանքը»` 11 նոմինացիա: Չնայած սրան, ակադեմիայի անդամները այլ կերպ կողմնորոշվեցին:
Եվ այսպես, 2012-ի լավագույն ֆիլմ ճանաչվեց  Բեն Աֆլեկի  «Օպերացիա Արգո» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Բեն Աֆլեկը իր խոսքի մեջ ասեց. «Կարևոր չէ, թե որքան ուժեղ է քեզ հարվածում կյանքը, կարևոր է, որ դու կարողանաս դրանից հետո ոտքի կանգնել»:
Դենիել Դել-Լյուիսը, որպես տարվա լավագույն դերասան ստացավ Օսկար «Լինքոլն» ֆիլմում ԱՄՆ-ի առաջին նախագահին մարմնավորելու համար: Սա դերասանի երրորդ Օսկարն էր:
«Իմ ընկերը խելագար է» ֆիլմում գլխավոր դերը կերտած Ջենիֆեր Լոուրենսը ճանաչվեց լավագույն դերասանուհի:
«Պիի կյանքը» ֆիլմի ռեժիսոր Էնգա Լին ստացավ Օսկար կատարած աշխատանքի համար:
Լավագույն սցենարը, ըստ կինոակադեմիայի 5856 անդամների, «Ազատված Ջանգո» ֆիլմի սցենարն է, որի հեղինակը Քվենտին Տարանտինոն է:
«Օպերացիա Արգոն»ստացավ ևս մեկ Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար: Հեղինակ` Քրիս Տերիո:
Երկրորդ պլանի լավագույն դերասանը  Քրիստոֆ Ուալցն է` «Ազատված Ջանգոն», իսկ դերասանուհին` Էն Հեթուեյը` «Մերժվածները»:
Դե իսկ Ադելն էլ ու Փոլ Էփվորտը ստացան իրենց բաժինը Skyfall երգի համար, որը Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. Սքայֆոլիի կոորդինատները» ֆիլմի սաունդտրեքն է: 
 
Աղաջանյան Լիլիթ
info.mskh