• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրդեհ չի եղել, իսկ սխալը կուղղեն

Երեկ 168.am ինտերնետային կայքում նյութ էր հրապարակվել «Բլեյանի անվան» դպրոցո՞ւմ» վերնագրով:

Նյութում, հղում անելով Արտակարգ  իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությանը, նշվում էր, որ «...ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում` Բլեյանի անվան դպրոցի մոտակայքում, այրվում է ենթակայան»: Շնորհակալություն 168.am-ին ԱԻՆ-ն սխալն ուղղելու համար. նյութում նշել են, որ «իրականում ԱԻՆ-ը նկատի է ուեցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որի տնօրենն է Աշոտ Բլեյանը»:

Այսօր հեռախոսազրույց ենք ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հետ և պարզաբանումներ խնդրել հաղորդագրության մասին: Ի դեպ իրենց պաշտոնական կայքում էլ հրապարակվել է այդ տեղեկությունը` սխալ ձևակերպմամբ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոխարեն` «Բլեյանի անվան դպրոց»: Հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ հրդեհ չի եղել, պարզապես գրանցվել է ծխապատ գոտի`առանց հրդեհի:

Մամուլի ծառայությունից խոստացան, որ այսօր իրենց կայքում կուղղեն սխալը և «Բլեյանի դպրոց» արտահայտությունը կփոխարինեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր»-ով:

 Հ.Գ.

Երեկ երեկոյան կրթահամալիրի կազմում գործող դպրոցների ղեկավարների հանձնարարությամբ պահակները փորձել են պարզել, թե արդյո՞ք կրթահամալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Նրանք պարզել են, որ նման բան չի եղել: Ահազանգը, հաստատ, ծխապատ գոտու մասին է եղել: