• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շատ բան սովորեցինք ու հաստատ չենք մոռանա

Զգում էինք այն, ինչ ուսանողները...

Մեկ դասաժամ լսարանում: Այցելել էինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան(ՀՊՏՀ): Համալսարան ոտք դնելուց անմիջապես հետո՝ «ուղևորվեցինք» առաջին կուրսեցիների լսարան: Դասախոսում էր Վալերի Միրզոյանը: Իսկ ո՞վ է նա: Ոմանք կկարծեն պարզապես դասախոս, ոմանք կփորձեն ասել տարբեր մասնագիտություններ և ածականներ, բայց նա պարզապես եղել է Լեզվի պետական տեսչության առաջին պետը: Եվ իսկապես ցավում եմ՝ նա այժմ պարզապես եղել է: Դասախոսություն-հարցազրույց: Ահա այսպես կարելի է բնութագրել այն, ինչ կատարվեց լսարանում: Նշեցինք այն հարցերը, որոնք ցանկանում էինք ուղղել, դրան պատասխան լսեցինք. «Նստե՛ք, երեխեք...», և սկսվեց «հարցազրույցը»:

Վ. Միրզոյանն իր տեսակետներն արտահայտեց փետրվարի 21-ի մասին (ովքեր չգիտեն, հիշեցնեմ՝ փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է), դասական ուղղագրության, բառակազմության, երիտասարդության վիճակի և հայրենի լեզվի մասին: Ինչու՞ հայրենի: Հարցի պատասխանը կարող եք ստանալ դասախոսություն-հարզացրույցից, որը շուտով կհայտնվի մեր կայքում:

Հավատացած եղե՛ք, որ երբենք չենք մոռանա այս օգտակար դասը: Միրզոյանը նվիրեց նաև մի քանի գրքեր, որոնց հեղինակը հենց ինքն է: Գրքերը վերաբերում են Նժդեհի խոսքերի վերլուծությանը, ուղղախոսությանը, բառակազմությանը... Իսկ վերջում հրավիրեց ճարտասանության մրցույթի, որը կկայանա մարտին. կարող են մասնակցել ցանկացողները: Մանրամասների մասին նրանք մեզ կտեղեկացնեն:

Իզաբելլա Խանզրատյան

info.mskh