Փետրվարի 8-ին Մարմարյա սրահում ամփոփվեց Հանրակրթական դիջիթեք 2013 –ը: Տեր Եսայի քահանա Արթենյանը օրհնեց բոլոր ներկաներին:
Բոլորը հուզված էին, քանի որ միայն ժյուրին գիտեր, թե ովքեր են արժանացել մրցանակներին: Տոնական մեդիաուրբաթը վերածվել էր իսկական տոնի:
Իրենց անակնկալ համարներով հանդես եկան ոչ միայն մեր կրթահամալիրի սաները, այլ նաև շուշեցիները: Շուշիից եկած երկու աղջիկներ գեղեցիկ պար ներկայացրին:
Մրցանակներն էլ միայն սեբաստացիների համար չէին: Դատարկաձեռն չվերադարձան Վաղարշապատից, Ասկերանից, Շուշիից ու Ստեփանակերտից եկած հյուրերը: Ասկերանի սովորողներից մեկի՝ Սոս Սարգսյանի ներկայացրած նյութը իր անվանակարգում լավագույնը ճանաչվեց:
Արցախցիների համար նվերներ էին պատրաստել Դիջիթեքի գործընկեր կազմակերպությունները՝ Յունիքոմփ-ը, PC electronics-ը անակնկալ մատուցեցին նրանց:
Բոլորի համար անսպասելի ՀՀ Մշակույթի նախարարությունն էլ հասցրեց իր նվերներով ոգևորել դիջիթեքի մասնակիցներին:
Պաշտպանության նախարարի հատուկ հրամանով կրթահամալիրը պարգևատրվեց պատվոգրով, իսկ մեր տեխնոպարկը հարստացավ մի համակարգչով:
Ինտերնյուս ՀԿ, «Նաիրի» կոսնսորցիումը, «Forex4you», «Ինսթգեյթ»-ն էլ իրենց խոստացած արժեքավոր նվերները հանձնեցին լավագույններին: Սպորտի և երիտասարդության նախարարությունը կրթահամալիրի մազադպրոցին հանձնեց մարզագույք:
Կրթահամալիրի կողմից հատուկ մրցանակներ ստացածների մեջ էր նաև info.mskh ակումբը՝ դիջիթեքը լուսաբանելու համար: Շնորհակալություն:
Իսկ վերջում տիար Բլեյանը հայտարարեց, որ Դիջիթեք 2013-ն ավարտվեց… ու մեկնարկեց Դիջիթեք 2014, որի տնօրենն է Լուսինե Բուշը:
Լիա Մովսիսյան