Երեկ ավարտվեց Հանրակրթական դիջիթեք 2013-ը: Դիջիտեքի հինգերորդ օրը՝ մինչև փակման արարողությունը, շատ աշխատանքային էր: Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ շուշեցիների և կրթահամալիրի 9-2 դասարանի սովորողների համատեղ ուսումնական մեդիապարապմունքը մաթեմատիկա, մայրենի լեզու և արվեստ առարկաներից: Մաթեմատիկայի բաց դասը վարեց Հերմինե Անտոնյանը: Դրա ընթացքում սովորողները Smart վահանակների միջոցով աշխատում էին ու խնդիրներ լուծում:
Արվեստի ուսումնական մեդիապարապմունքը վարում էր Արմինե Բաբայանը, ով արցախցիներին ու կրթահամալիրցիներին հանձնարարեց պատրաստել նյութ Արցախի մասին: Տնային աշխատանքը նրանք պետք է ընկեր Արմինեին ուղարկեն էլեկտրոնային փոստով:
Իսկ ահա մայրենի լեզվի բաց դասը ղեկավարում էր Նունե Մովսիսյանը: Պարապմունքի ընթացքում աշակերտներն աշխատում էին խմբերով: Նրանց հանձնարարված էր կիսվել դիջիտեքյան տպավորություններով, խոսել հետագա համագործակցության պատկերացումների մասին, ինչպես նաև պատրաստել դիջիտեքյան նյութ:
Հ.Գ.
Երեկ բաց դասեր էր անցկացվում նաև տեխնոլոգիայի լաբորատորիայում, որն անց էր կացնում Կարինե Մացակյանը: Այստեղ էլ էին սեբաստացիներին միացել արցախցիները: Նրանք միասին սվորում էին, թե ինչպես է ստեղծվել մուտլիպլիկացիան:
Իսկ ավագ դպրոցի ակումբում իրար փոխարինելով բաց դասեր էին անում Հիմնական դպրոցի սովորողները: Սկզբում՝2-3 դասարանցիները, հետո՝7-9:
Լիլիթ Աղաջանյան
Լուսանկարները՝ Լիա Մովսիսյանի