• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հյուրերի հետ Մատենադարանում ու Պոնչիկանոցում

 

Ինչպես գիտեք կրթահամալիրում, Դիջիթեքյան օրերի շրջանակում հյուր էին մի խումբ սովորողներ` Շուշիից, Ասկերանից ու Լոռու մարզից: Արդեն երկու օր է,ինչ նրանք իսկական սեբաստացիների նման մասնակցում են տեղի ունեցող միջոցառումներին, ընդհանուր պարապմունքներին: Արդեն հասցրել ենք ընկերանալ:
Այսօր էլ եղանք Մատենադարանում, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հյուրերի մոտ: Չնայած նրանք արդեն հասցրել էին զբոսնել Երևանում, բայց չէին եղել որևէ մշակութային կենտրոնում: Մատենադարանում դիտեցինք մի ֆիլմ, որը պատմում էր մատենագրության մասին, հետո ինչպես բոլոր այցելուներին մեզ էլ ծանոթացրին այնտեղ պահվող նմուշներին, ձեռագրերին ու արխիվային նյութերին:
Մեր առանց այն էլ ջերմ հարաբերությունները ավելի ջերմացրինք պոնչիկանոցում,մի սեղանի շուրջ համեղ քաղցրավենիքով:
Մեդիակենտրոնում աստղացուցարանը տեսնելուց հետո, Լոռու մարզից եկած մեր հյուրերը կմեկնեն: Խոստացան, որ այցելությունն առաջինն է, բայց ոչ վեջինը: Մեզ էլ կհյուրընկալեն: