• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական ծրագիր «Տիեզերք» ակումբ

 

  • «Տիեզերք» ակումբը նախատեսում է 2012-2013 թթ․ երկրորդ կիսամյակում շարունակել կինոլեկտորիումներն ու ուսումնական պարապմունքները։

  • Նախատեսված է ավարտել աստղագիտության բաժինն ու անցնել տիեզերագնացությանն ու հրթիռաշինությանը, ինչն արդեն հնարավորություն կընձեռի ակումբի գործունեությանն ավելի կիրառական շունչ հաղորդել։

  • Նախատեսվում է կազմակերպել թռչող սարքերի մոդելների բաց ցուցադրություն։

  • Նախատեսվում կազմակերպել հանրամատչելի սեմինար «Կյանքի գոյության անհրաժեշտ պայմաններն այլ մոլորակներում», ինչպես նաև նույն թեմայով գիտահանրամատչելի ֆիլմ ստեղծել։

  • Նախատեսվում է մասնակցել Իզմիրի տիեզերագիտական ճամբարին, իսկ մասնակիցներին նախօրոք առավելագույնս ծանոթացնել Ամերիկյան NASA-ի կողմից իրականացված կարևորագույն նախագծերի հետ։

  • Հունիս ամսին պլանավորված է Բյուրականի աստղադիտարանում ունենալ «Տիեզերք» ակումբների ընդհանուր հավաք, ինչպես նաև դիտումներ կազմակերպել աստղադիտարանի դիտակներով։

  • Կհստակեցվեն նաև Արատեսում պլանավորված տիեզերագիտական ճամբարի օրացույցն ու վերջնական ծրագիրը, որը տեղի կունենա ամռան ընթացքում։

  • Ավելի հաճախ կկազմակերպվեն գիշերային դիտումներ՝ ընդգրկելով նաև կրթահամալիրի այլ սովորողների։

  • Կազմակերպել աստղագիտական ինտելեկտուալ մրցույթ «Գիտակների ակումբի» հետ։

  • Մի քանի ուսումնական պարապմունքներ անցկացնել Անգլերեն լեզվով։

  • Կազմակերպել այլ ուսումնական ճամփորդություններ։