• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր շատ աշխատեցինք, բայց դեռ շատ գործ ունենք անելու

Նկարագրություն: 
Այսօր մեր աշխատանքը սկսեցինք սերմեր հավաքելով, այս անգամ էլ մեզ շատ օգնեց մեր շատ սիրելի և հոգատար տիկին Շողիկը, նա կարծես ամեն ինչ գիտի ծաղիկների մասին և մեծ համբերատարությամբ պատասխանում է մեր յուրաքանչյուր հարցին, նա մեզ նվիրեց նաև մանուշակների երկու նոր տեսակների տերևներ:Վերադառնալով ջերմոց շարունակեցինք մեր աշխատանքը` նախ մաքրեցինք արկղները, փոխեցինք մոմլաթները և տնկեցինք վարդերի կտրոնները:Այսօր այսքանը:Ընկեր Անուշ և ընկերներ: Հ.Գ. Խնդրում ենք ավելի ակտիվ մասնակցել մեր կոչին`տրամադրելով ծաղիկների կտրոններ:Անհամբեր սպասում ենք Ձեզ: