• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրհանդակ

«Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» կրթական ծրագրերի հարգելի հեղինակներ և շահառուներ` դաստիարակներ, ուսուցիչներ, մասնագետներ, սովորողներ, ծնողներ.

Մայիսի 17-ին կրթահամալիրում սկսվում է մեր ամենամյա ստեղծագործական 7-րդ հավաքը: Սա մեր կրթական ծրագրերի արդյունքների, մեր ուսումնական կարողությունների-հմտությունների դրսևորման ստուգատեսն է: Տեսեք հավաքի ծրագիրը. մեզ սպասում են աշխատանքային հագեցած օրեր: Բոլորս հավաքի մասնակիցն ենք. մի դեպքում՝ որպես օրվա հեղինակ-կազմակերպիչ, մի դեպքում` որպես հեղինակ-փորձագետ:

Հավաքի մասնակցությունը ուսումնական-հետազոտական-ստեղծագործական աշխատանք է:

  • Օրվա, կոնկրետ ուսումնական պարապմունքի, սովորողի ընտրությամբ գործունեության, ուսումնական կաբինետի և լաբորատորիայի ղեկավար-պատասխանատուները խնամքով, համերաշխ նախապատրաստում են իրենց կողմից ներկայացվող աշխատանքը, ամեն ինչ անում են, որ ծրագրի փորձագետները կարողանան տեսնել և գնահատել կրթական միջավայրի զարգացումը, ուսումնական գործի կազմակերպման փոփոխությունը:
    Նրանք պատասխանատու են, որ իրենց ներկայացրած պարապմունքները լուսաբանվեն mskh.am-ում` ներառելով պարապմունքի նկարագրությունը, նյութերը, պարապմունքի մասնակից սովորողների վերաբերմունքը, և´ փորձագետ ուսուցչի, փորձագետ ծնողի տպավորություններ: Սրանով կօգնեք ծրագրի բոլոր շահառուներին, համակիրներին և հետաքրքրվողներին, կրթական ոլորտի ղեկավարներին` հավաքին կայքում հետևելու և առցանց քննարկումներին մասնակցելու: Օրվա պատասխանատուները երեկոյան ժամը 20.00-21.00 վարում են օրվա առցանց ամփոփում- քննարկումը:
  • Փորձագետները դասարանի, խմբի սովորողների ծնողներն են, կրթահամալիրում իրականացվող մյուս կրթական ծրագրերի դասավանդողները, սովորողները, հավաքի հյուրերը, որոնց որպես փորձագետ ներգրավում և նրանց աշխատանքը կազմակերպում է տվյալ պարապմունքի կազմակերպիչ-ուսուցիչը (այդ թվում՝ դասվարը, դաստիարակը): Փորձագետ սովորողները, ծնողները, ուսուցիչները իրենց դիտարկումները, կարծիքները, այդ թվում՝ կազմակերպիչ-ուսուցչի առարկությունները, արտահայտում են օրվա ծրագրի, ծրագրի կոնկրետ կետի լուսաբանման մեջ, առցանց քննարկումների ժամանակ կամ ուղարկում են «Դպիրին»` որպես առանձին հոդված:

Հավաքը լուսաբանող նյութերը տեղադրվում են mskh.am-ի հատուկ էջում, հոդվածները` «Դպիր» էլեկտրոնային ամսագրում:

 

Հարգանքով՝

Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան