• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օգտակար և հետաքրքիր սեմինար բնագիտության կենտրոնում

Էլ ի՞նչ սեմինար` առանց նորությունների ու բուռն քննարկումների: Ինձ համար սեմինարը շատ հետաքրքիր էր և ուսանելի: Էլեկտրոնային գրատախտակ, նոթբուք ծրագիր, անհավանական հնարավորություններ`  դասավանդողին և սովորողին մղելու բազմաբնույթ, ստեղծագործ աշխատանքի:
Նորարար ուսուցիչ Թամար Սահակյանը մեզ հաղորդակից դարձրեց շատ նորությունների, սովորեցրեց, բացատրեց, թե ինչպես ավելի մատչելի է այդ ծրագրով աշխատելը: Նա ծանոթացրեց նաև հետևյալ  կայքերին` www.itn.am և www.it-n.ru , որտեղ կարող ենք շփվել անգամ տարբեր երկրների նորարար ուսուցիչների հետ և կատարել փորձի փոխանակում: Թամար Սահակյանը ներկայացրեց մեր կենտրոնում էլեկտրոնային գրատախտակով ստեղծած ուսումնական նյութերից, որոնք որակապես շատ ավելի կատարյալ էին:
Սեմինարը անցավ  բուռն քննարկումներով:
Հաջորդ շաբաթվա սեմինարը նույնպես կնվիրվի էլեկտրոնային գրատախտակի հնարավորություններին, որը դարձյալ կվարի Թամար Սահակյանը:
Ամենշաբաթյա այս հանդիպումները սովորող ուսուցչին հնարավորություն են ընձեռում զարգանալու, հմտանալու և սովորելու, սովորելու…
Մարթա Ասատրյան