«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զարգացմամբ շահագրգիռ հարգելի աշխատող, սովորող, սովորողի ծնող, բարեկամ.
Անցած տարեմուտի հանդեսի ժամանակ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը բարձրաձայնեց մոտակա տարիների ընթացքում կրթահամալիրի զարգացման հիմնադրույթները: Հիմա գործողությունների հերթը մերն է` փոքրով, մեծով ջանանք ձևակերպել կրթահամալիրի 2013-2016թթ զարգացման ծրագիրը: Լինենք ակտիվ և աշխատենք այդ հիմնադրույթները վերածել գործողությունների իրականանալի քայլերի: Առաջարկում եմ mskh.am-ում ստեղծել «Զարգացման ծրագիր» բաժին, որտեղ կտեղադրվեն բոլոր առաջարկները` ելույթների, հոդվածների, ֆիլմերի, գովազդային հոլովակների, ցուցադրությունների տեսքով: Պատրաստ եմ համակարգելու այդ աշխատանքը:
Գևորգ Հակոբյան