«Բարձունքների հաղթահարում» նախագծի համար հայտարարվել է գովազդի մրցույթ՝ տպագիր, ռադիո կամ տեսատարբերակով: Առաջին փորձն արել են Հայրենագիտական ակումբի սովորողները:
Կարող եք ձեր գնահատականն ու կարծիքը հայտնել այս նյութի տակ: Մեզ հետաքրքիր է յուրաքանչյուրիդ կարծիքը:
Մոտենում է մեր առաջին Հանրապետության տոնը: Ի՞նչ եք ասում, նոր բարձունքներ չհաղթահարե՞նք:
Սեպտեմբերին մենք միայն մի քանիսը նվաճեցինք, իսկ մեր Հայրենիքը բազում բարձունքներ ունի, որ սպասում են մեզ: Սպասում են մեր դրոշին, որ իրենց գագաթին է ծածանվելու: