Ապրիլի 14-ին, կրթահամալիրում հյուրընկալեցինք Գեղարքունիկի մարզի Ծաղկունք և Վարսեր գյուղերի միջնակարգ դպրոցների սովորողների և դասավանդողների խմբերին։ Քոլեջի ուսանողների հետ միասին մեր գործընկերները աշխատանքներ իրականացրեցին Խաղողի և գինու դպրոցում, կարի արհեստանոցում, տեխնոլոգիայի լաբորատորիայում։ Մարինե Մկրտչյանի և Տիգրան Զոհրաբյանի հետ զատկական երգեր սովորեցին և մի լավ պարեցին։ Սովորողների առաջարկով եղանք կրթահամալիրի մարզադպրոցում, ինժեներատեխնիկական արհեստանոցում և ագարակում։ Օրը եզրափակվեց համատեղ զատկական ծիսական ուրբաթ-համերգով։
Օրվա ֆոտոշարը ներկայացնում է Նելլի Գեղամյանը։
Վարսերի միջնակարգ դպրոցի սովորողների խումբն առանձնացավ ազգային պարի հանդեպ ունեցած մեծ սիրով և իմացությամբ։ Ներկայացնում ենք հատված Վարսերի միջնակարգ դպրոցի սովորողների խմբի, Քոլեջի սովորողների խմբի և «Նռանե» համույթի համատեղ պարերից։
Ֆիլմը՝ Նելի Արղությանի։
Ավելին՝ Քոլեջի ենթակայքում