• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեառնընդառաջը կրթահամալիրի արևելքում ու հյուսիսում

Այսօր ծիսական օր էր Արևելքում։ Միասին, մեծով և փոքրով օրը սկսեցինք Արևելքի բակում՝ տոնելով Տեառնընդառաջի ծեսը՝  ազգային երգերով, պարերով, համեղ հյուրասիրությամբ: Օրվա ամփոփումը՝ Դիանա Գևորգյանի բլոգում։

Հին ժամանակներում մարդիկ հավատացել են, որ կրակ վառելով գետինը տաքանում է, գարունը շուտ է գալիս։ Մենք էլ այսօր բակ դուրս եկանք, կրակ վառեցինք, այրեցինք երջանկության ճյուղը, հավատալով, որ խաղաղություն և ջերմություն կգա մեր աշխարհին։ Հարսանեկան ու կոմիտասյան երգ ու պարով, ամեն վատ բան չիք անելով, կրակի վրա թռիչքներ անելով մեր Տյառնընդառաջի ծեսն ի կատար եղավ։ Տրնդե՜զ, դարմանը կես։ Ավելին՝ Սոնա Կարապետյանի բլոգում: