Մարզական պարապմունքից հետո հավաքվեցինք ընկեր Վարդանի դասարանում, պատրաստվեցինք և քայլեցինք դեպի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, որտեղ ընկեր Ալիս Գևորգյանի հետ Ազգագրության փառատոնի շրջանակում իրականացրինք ճամբարային ուսումնական պարապմունք․․․Կավով ու պլաստիլինով պատրաստեցինք Տիգրան Մեծի դիմապատկերով մեդալիոն ու դրամ։ Շատ հետաքրքիր և սիրուն աշխատանքներ ստացանք, որոնց վերջնական արդյունքը կներկայացնենք հաջորդ շաբաթվա պարապմունքից հետո․․․
Ճամբարային երկրորդ օրվա մասին պատմում են օրվա լուսաբանման պատասխանատու ճամբարականները․
Էջի լուսանկարը՝ Մարիա Տիշաքճեանի