Այսօր ձմեռային ճամբարի երրորդ օրն էր։ Հանրակրթական Դիջիթեք 2023 ստուգատեսի շրջանակներում, հանդիպեցինք ընկեր Լիանայի մաթեմատիկների ջոկատի հետ։ «Սովորող-սովորեցնող» նախագիծն այսօր էլ վերածվեց արդյունավետ ու հետաքրքիր համագործակցության։ Մեր ավագ ընկերները օգնեցին մեզ յուրացնել learning apps ծրագիրը։ Մենք ո՛չ միայն հեշտությամբ սովորոեցինք նոր ծրագիրը, այլև հասցրինք հետաքրքիր խաղեր կազմել, խաղալ և առաջարկել դրանք մեր դասավանդողներին։
Առաջարկում ենք դիտել հանդիպման մասին պատմող տեսանյութը, իսկ ստեղծված խաղերը կներկայացնենք առաջիկայում։