- Ձմեռային ճամբարի երկրորդ օրն է, մենք արդեն ծանոթացել ենք ու մտերմացել։ Մեր ջոկատը մեծ է, բայց դա մեզ չի խանգարում մեր օրը հետաքրքիր անցկացնել։
Անահիտ Մելքոնյան և ճամբարականներ
- Օրվա ընթացքում հասցրել ենք նաև խաղեր խաղալ։ Երրորդ դասաժամին բարձրացանք Քոլեջ։ Կինո-ֆոտո բաժնի աղջիկների հետ խոսեցինք քաղաքային լուսանկար հասկացության մասին, մեկնաբանեցինք լուսանկարները։
Մարի Աղայան․ Տաթև Աբրահամյանի ջոկատ։
- Քննարկեցինք մեր օրվա անելիքները և սկսեցինք աշխատել «Մատների թատրոն» նախագծի վրա։ Բաժանվեցինք խմբերի և ընտրեցինք մեր ստեղծագործությունները, որ բեմադրենք։ Հետո գնացինք խեցեգործության։ Մի մասը աշխատեց «Բառքամոցի» մրցույթ-առաջնության մրցանակների պատրաստմամբ, մյուս մասը «Մատների թատրոն» նախագծի կերպարների վրա։
Հայկ Աղլամազյան․ Տաթև Աբրահամյանի ջոկատ։
- Կարդացինք աշխատանքային երգերը, ծանոթացանք հայ գյուղացու աշխատանքային գործիքներին՝ գութանին, ճախարակին, սանդերքին և այլն։
Արփի Հակոբյան․ Կարինե Պետրոսյանի ջոկատ։