• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հեքիաթերենը»՝ մեզ հյուր

«Հեքիաթերենը» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն է, որի ներկայացումների ամբողջ ընթացքին երեխաներն ակտիվ մասնակցություն են ունենում, զարգացնում են հեքիաթի սյուժետային գիծը, դերասանների հետ պատրաստում են դեկորացիայի որոշ մասեր, կերպավորում են հերոսներին։ Դերասաններն ունեն նախապես մշակված ծրագիր, բայց ներկայացումը ստեղծվում է տեղում, եւ երեխաներն այդ ստեղծագործական գործընթացի հիմնական մասնակիցն են, քանի որ հենց իրենք են որոշում հեքիաթի եւ ներկայացման ցանկալի ընթացքն ու ավարտը։

Ավելին՝ Դիանա Գևորգյանի բլոգում: