«Օր օրի» ռադիոյի #3 թողարկման ընթացքում անդրադարձանք «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»-ին։ Սկզբում ռադիոհաղորդավարները պատմում են Մխիթար Սեբաստացու մասին, ապա խոսում կրթահամալիրի յուրահատկությունների մասին, ազատության, ընձեռած հնարավորությունների, խորհրդանիշների, ուսումնական մասնաճյուղերի մասին։ Ռադիոեթերի ընթացքում հնչում է կրթահամալիրի հիմնը՝ ըստ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծության։
Հաղորդումը լսե՛ք «Սեբաստացի ռադիո» բլոգում․․․