Այսօր՝ օգոստոսի 24-ին, 5 տարեկանների ճամբարային երկրորդ օրն էր։ Միասին երգեցինք, խաղացինք տարբեր ազգային խաղեր, այցելեցինք տեխնոպարկ, հետաքրքիր պարապմունք անցկացրինք ընկեր Գնելի հետ․ միասին փայտե քանոններ պատրաստեցինք, ինչը շատ ոգևորեց երեխաներին: Օրն ամփոփեցինք ուրախ լողով:
Օրվա լուսաբանումը՝ դասարանական բլոգում․․․