• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կլոր սեղան. Մայրենին կրթահամալիրում

Հարգելի բարեկամ, մայիսի 6-ին, ժամը՝14:00,  Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաքին ներկայանում է մայրենի խոսքի մշակույթի լաբորատորիան:

Մասնակիցները՝ կրթահամալիրի մայրենիի դասավանդողներ, դասվարներ, օտար լեզվի դասավանդողներ, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների ղեկավարներ, հյուրեր:

Մայրենիի դասավանդողները կներկայացնեն հավաքից հավաք հեղինակային կրթական ծրագրի ձեռբերումները.

  1. Գրաբարի, արևմտահայերենի, բարբառների ուսուցումը որպես մայրենիի բաղկացուցիչներ
  2. Ուսումնական ռադիոները՝ որպես խոսքի զարգացման միջոց
  3. Ուսումնական ամսագրերը՝ որպես խոսքի զարգացման միջոց
  4. Թարգմանությունը՝ որպես մայրենիի գործնական ուսուցման միջոց
  5. Ընթերցանությունը՝ որպես մայրենիի բաղկացուցիչ
  6. Հանդիպումները ժամանակակից գրողների հետ՝ գրականության յուրացման արդյունավետ միջոց
  7. Թատրոնը՝ որպես մայրենիի բաղկացուցիչ
  8. Գրական ակումբները՝ որպես ինքնակրթության, ինքնազարգացման միջոց

Սիրով հրավիրում ենք մասնակցելու: