• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործուղման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
21․12․2021թ. 

Ս․թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել աշխատանքային այց Վայոց ձորի մարզ՝

  • Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև հուշագրի կնքման համար. կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյան, կառավարման խորհրդի քարտուղար Տաթև Աբրահամյան, 2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղության, մարզիչ Անդրանիկ Մանուչարյան․
  • Արատեսի դպրական կենտրոնում տնտեսական անհետաձգելի աշխատանքի համար. էլեկտրիկ Մկրտիչ Ղազարյան, տնտեսուհի Նորա Սևոյան։

Ճամփորդությունը կազմակերպել Անդրանիկ Մանուչարյանի անձնական մեքենայով՝ կրթահամալիրի միջոցներով։ Մեկնումը՝ դեկտեմբերի 22-ին՝ 08։45, Մայր դպրոցի բակից, Երևան – Արտաշատ – Արարատ - Արատես – Եղեգնաձոր երթուղով, վերադարձը՝ մինչև ժամը 18։00։ 
Լուսինե Բուշին, Միքայել Ղազարյանին՝ դեկտեմբերի 22-ին կազմակերպել Տաթև Աբրահամյանի, Անդրանիկ Մանուչարյանի փոխարինումը։
 

Կրթահամալիրի տնօրեն`    Ս. Մարկոսյան