«Թումանյանի, Կոմիտասի տարի» շուրջտարյա նախագծով 2019թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը։ Հանրապետությունում գործող մեծ ու փոքր երաժշտական խմբերին, երաժշտական դպրոցների ստեղծագործական խմբերին, անհատ կատարողների հրավիրում ենք կրթահամալիրի բաց և կամերային համերգասրահներում ներկայանալու լայն հանրությանը՝ սեբաստացի մանկավարժական հավաքանուն, սովորողներին, ծնողներին, կրթահամալիրում վերապատրաստվողներին, հյուրերին, Կոմիտաս, դասական երաժշտություն, բարձր մշակույթ տարածելու։
Ամսական մեկ անգամ՝ չորեքշաբթի օրը, և բոլոր ուրբաթներին կրթահամալիրում բաց համերգ է։ Կրթահամալիրն իր մեծ ու փոքրով՝ սովորողով ու ուսուցչով, դառնում է երաժշտական բաց նախագծերի համակարգող, կազմակերպիչ։ Հրավիրում ենք երաժշտասեր հասարակությանը՝ մեր ֆիլհարմոնիկի ունկնդիրը դառնալու։
Համերգների ծրագրերին, լուսաբանմանը կարող եք ծանոթանալ mskh.am-ում, երաժշտության կենտրոնի բլոգում, «Սեբաստացի TV»-ում։
Ի՞նչ է սպասում մեզ այս չորեքշաբթի։
Մեր հասցեն՝ Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոն
Կոնտակտային անձ՝ ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյան, [email protected]
Ֆոտոկոլաժը՝ Անի Սարգսյանի