• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթամշակութային-հայրենագիտական արշավի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
17.05.2019թ.

Ս.թ. մայիսի 18-ին կազմակերպել «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի կրթամշակութային-հայրենագիտական արշավը Կոտայք. Արամուս-Նոր Հաճն-Գետամեջ (ծրագիրը կցվում է): Ճամփորդության պատասխանատու նշանակել Արմինե Թոփչյանին, Սոնա Փափազյանին, օգնական՝ Նելի Արղությանին: Ճամփորդությունը կազմակերպել Սպրինտեր 60 QD 077 և 60 LD 077 մակնիշի մեքենաներով, վարորդ` Սարգիս Գալուստյան (հեռ. 093 30 64 82) և Հովիկ Քիշմիրյան (հեռ. 077 57 76 83)։ Մեկնումը՝ ժամը 9։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, վերադարձը՝ մինչև 17.00։
Ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսը տրամադրում է կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությունը։

Մասնակիցների ցուցակ

  1. Աշոտ Բլեյան - կրթահամալիրի տնօրեն
  2. Սոնա Փափազյան - խմբի ղեկավար
  3. Արմինե Թոփչյան - խմբի ղեկավար
  4. Սյուզի Մարգարյան
  5. Կարինե Բաբուջյան
  6. Սուսան Դավթյան
  7. Անուշ Սողոմոնյան
  8. Հասմիկ Մելքոնյան
  9. Սեդա Թևանյան
  10. Լուսինե Ասատրյան
  11. Հասմիկ Թոփչյան
  12. Մարինե Ոսկանյան
  13. Կարինե Խառատյան
  14. Գոհար Եղոյան
  15. Հասմիկ Պողոսյան
  16. Աննա Երիցյան
  17. Լուսինե Նազարյան
  18. Մարիետ Սիմոնյան
  19. Մարինե Մխիթարյան
  20. Ծովինար Կասսաբյան
  21. Տաթև Աղաջանյան
  22. Հասմիկ Մաթևոսյան
  23. Գայանե Գալստյան
  24. Մարինե Մկրտչյան
  25. Նելլի Արղության
  26. Ալիսա Գևորգյան
  27. Կարինե Պետրոսյան
  28. Նունե Մովսիսյան

Ծրագիր

09․00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10․00՝ հոգևոր երգեր, միասնական աղոթք Արամուս համայնքի Սբ. Հակոբ եկեղեցում
10․30՝ միասնական ընդհանուր պարապմունք եկեղեցու բակում գյուղի սովորողների, դասավանդողերի, բնակիչների հետ
11․00՝ քայլք գյուղում, այցելություն Սբ. Նշան Ծիրանավոր խոնարհված եկեղեցի
12․30՝ Նոր Հաճն․ երգչախմբի ելույթ, միասնական աղոթք  Սբ․ Ամենափրկիչ եկեղեցում
12․45՝ Կոմիտասյան, ազգային երգերի, պարերգերի ուսուցում եկեղեցու բակում
13․30՝ Գետամեջ․ բրդուճների, սուրճի ընդմիջում Սոնա Փափազյանենց՝ գյուղի տան բակում
14․30՝ միասնական ընդհանուր պարապմունք Գետամեջի դպրոցի հարևանությամբ կանաչ բացատում գյուղի սովորողների, դասավանդողերի, բնակիչների հետ
15․00՝ հայրենագիտական քայլք գյուղում
17․00՝ վերադարձ Երևան

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան