• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03.05.2019թ.

Կրթական ցանցի նոր գործընկերների հետ համագործակցելու համար ս․թ․ մայիսի 4-6-ը կազմակերպել Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանի սովորողների ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունը Գյումրի, Կապս։ Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Մարթա Ասատրյանին և Նելի Փիլոյանին.
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ մայիսի 4-ին, ժամը 09.00, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ մայիսի 6-ին, մինչև ժամը 19.00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 79 QQ 799 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Լյովա Պողոսյան (հեռ․ 043 55 07 83)․
  6. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Կապսի ձորի հյուրատանը, սնունդը, գիշերակացը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  7. խմբին որպես մրցանակ տրամադրել 20.000 (քսան հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան
 

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Ֆելիքս Եղիազարյան, 11-րդ դասարան
  2. Գոռ Մարտիրոսյան, 11-րդ դասարան
  3. Արամ Հայթյան, 11-րդ դասարան
  4. Շուշան Ադամյան, 11-րդ դասարան
  5. Մերի Կարապետյան, 11-րդ դասարան
  6. Նարե Կարապետյան, 11-րդ դասարան
  7. Հարություն Չրաղյան, 11-րդ դասարան
  8. Մանվելյան Հակոբ 11-րդ դասարան
  9. Մելիքյան Անի 10-րդ դասարան
  10. Հակոբյան Պարույր 10-րդ դասարան
  11. Եվա Բերբերյան, 10-րդ դասարան
  12. Ալլա Բարսեղյան, 10-րդ դասարան
  13. Լևոն Սահակյան, 10-րդ դասարան
  14. Ալինա Ալախվերդյան, 10-րդ դասարան
  15. Միլենա Թորոսյան, 10-րդ դասարան
  16. Անուշ Թադևոսյան, 10-րդ դասարան
  17. Գագիկ Խուդոյան, 10-րդ դասարան
  18. Մարիամ Մայիլյան, 9-րդ դասարան
  19. Լիդիա Կամենդատյան, 9-րդ դասարան

Հավելված 2
ԾՐԱԳԻՐ

Օր առաջին

• Կրթական փոխանակման նախագիծ, ցանցին ուղղված աշխատանքներ Գյումրու 25 հիմնական դպրոցում
• Հանդիպում Հրայրք և Խազեր խմբերի հետ
• Քայլարշավ 8 ուղղություններով
1. Գորկու փողոց
2. Կենտրոնական հրապարակ
3. Քաղաքային կենցաղ՝ Քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանը, հին Տերյան փողոցը
4. Ալեքսանդրապոլ
5. Գյումրու այգի և տեխնոլոգիական տարածք
6. Գարեջրատան տարածք
7. Թանգարանների տարածք
8. Թատերահրապարակ
Ուղևորություն դեպի Կապս
Կապս գյուղը գտնվում է Գյումրի մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին, Շիրակի դաշտում։ Հիմնադրել են Բայազետից եկածները 1820-ական թթ.-ին։

Օր երկրորդ

• քայլարշավ Կապս գյուղում՝ Կապսի ջրամբար, Ախուրյան գետ, Ժամ եկեղեցին, Սրբի սար և Սրբատեղ մատուռներ
• մարզական խաղեր՝ զիփ լայն, փայտյա կամուրջ, այլ

Օր երրորդ

• Կրթական փոխանակման նախագիծ, ցանցին ուղղված աշխատանքներ ՇՊՀ հենակետային վարժարանում
• Վերադարձին կանգառ Դաշտադեմի ամրոցում