«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Լուսաբանում է Միջին դպրոցի սովորող Կարինե Գոմցյանը.
Այսօր Ստամբուլից եկած մեր ընկերների և պարոն Գարեգինի հետ շրջեցինք կրթահամալիրով։ Սկզբում եղանք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի բացմանը։ Մինչև բացումը կարողացանք մի փոքր ծանոթանալ մեր ընկերների հետ, իմանալ նրանց անունները, ընդհանուր տպավորությունները մեր կրթահամալիրի, քաղաքի մասին։