Արատեսյան ճամփորդության մասին է պատմում Միջին դպրոցի սովորող Մարկ Միկաիլը․
Ճըտ, ճըտ, ճըտ։ Սարի վրա, գիշերը, մեր տնակում՝ լսվում է փայտի վառարանի ձայնը։ Դրսում ձյուն է գալիս, աստղերը շողում են, իսկ տնակի փայլող պատուհաններից լսվում են խոսակցությունների ու ծիծաղի ձայներ։ Դանդաղ, գիշերվա ընթացքում, ձայները լռում են, պատուհանների վրա եղյամ է հավաքվում, և փայտի վառարանից բարձրանում է միայն ծուխ․․
Ղեկավարներ՝ Մարալ Կարապետյան, Նվարդ Սարգսյան
Լուսանկարը՝ Մարալ Կարապետյանի