• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հնարավոր շատ մարդ նստելու է, որ չէր մտածել...

aravot.am-ը «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» լրագրողական մրցանակաշխություն-հավաքից։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տնօրեն Աշոտ Բլեյանը դեկտեմբերի 13-ին AGBU գրասենյակում կայացած լրագրողական մրցանակաբաշխության ժամանակ խոսելով փակ հաստատությունում գտնվող մարդու իրավունքների մասին՝ իր անձնական փորձից ինչ-ինչ դրվագներ պատմեց:

Դժգոհելով դահլիճի հեղձուցիչ օդից, Բլեյանն ասաց. «Կալանքի համար ամենահիշվող բաները կապված են այն բանի հետ, երբ դու պայքարում ես թարմ օդի համար: Օրինակ ես, հիմա էլ ամառ-ձմեռ բաց պատուհանի տակ եմ աշխատում: Դժվար է մարդուն բացատրել, որ, եթե ես բաց պատուհան չունեմ, դա արդեն փակ աշխարհ է ինձ համար, անկախ նրանից, թե որտեղ եմ գտնվում:

Պետք է խնդրեմ ուշադրիր լինել նաեւ հետեւյալի վրա: Նստելու առումով դպրոցները եւ համակարգը, որին անվանում են «փակ», իրար նման են: Որովհետեւ կա այն պարտքի գիտակցումը, որ որքան երկար նստեն, այնքան լավ: Համաձայն եք չէ՞, որ օրինակ 12-ամյա պարտադիրը երկար պետք է նստես…»,- ասաց Աշոտ Բլեյանը:

Խոսելով իրավիճակի փոփոխության մասին՝ հավելեց. «Ապրում ենք մի ժամանակում, երբ հնարավորինս շատ մարդ նստելու է, բայց չէր մտածում, որ կնստի, եւ որքան հնարավոր է շատ մարդ պաշտոն է ստանալու, որի մասին չէր մտածում, որ պաշտոն կստանա: Այս առումով սա համարենք իրավիճակի փոփոխություն»:

«Մխիթար Սեբաստացու» տնօրենը նաեւ հավելեց. «Երբ ես նստում եմ տաբուրետկայի վրա, խոշտանգվում եմ, եթե հարմար նստած չեմ…Կամ եթե լուսավորված սենյակում չեմ, դա խոշտանգում եմ համարում…Ամեն ինչ «փակ» հաստատություններում սկսվում է հարգանքից, օրինակ ինչո՞ւ պետք է մարդը ցանկացած պահի չբացի «փակ» հաստատության դուռը ու գնա գրադարան…

Ես հաստատակամ էի, ծեծում էի մետաղյա դուռը, գալիս էր հսկիչը, ասում էի՝ բաց արա, ուզում եմ գրադարան գնալ կամ ասում էի՝ ուզում եմ զբոսնել, ուզում եմ վերջապես նամակ գրել: Ինչի՞ մասին… Գուցե սիրո խոստովանություն եմ ուզում գրել ու հենց այդ պահին: Եվ դա իմ իրավունքն է»:

Գոհար Հակոբյան
Նյութի աղբյուրը։