• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Որոշ ուժերին «պատժելը» կորուստ էր. ԱԺ ում վակուում կառաջանա

Առաջին լրատվականի եթերում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանն է։

Հաղորդման ընթացքում հնչում են կարևոր շեշտադրումներ արցախյան շարժման իրականության, ապրիլյան հեղափոխության, մայիսյան սերնդափոխության մասին, կուսակցությունների նախընտրական ծրագրերի, բարեփոխումների, տնտեսական աշխուժացման և այլ կարևոր, ուղենշային հարցերի մասին։

Աշոտ Բլեյանի՝ հաղորդման ընթացքում հնչած մտքերից․

  • Երկու տասնյակից ավելի հմուտ մարդիկ պիտի լինեին պառլամենտում, ո՛չ փողոցում։ Ընդունակ, փորձառու մի խումբ մարդիկ պետք է լինեին Ազգային ժողովում, մարդիկ, որոնք կարող էին օգտակար լինել բոլոր առումներով։
    Սա դիտարկում եմ որպես կորուստ, փաստում եմ և անցնում առաջ։
  • Ամենակարևոր ցուցանիշը տնտեսական աշխուժությունն է, մարդու՝ գումար աշխատելու հնարավորության ստեղծումը։
  • Եկել է ընդունակություն դրսևորելու ժամանակը։ Իշխանությունը պետք է ընդունակություն դրսևորի, եկել է այլ հարաբերությունների ժամանակը։
  • Կենտրոնացումը պետք է լինի ստեղծականության վրա։
  • Գաղափարի մարդը պետք է գաղափարին ծառայի։
  • Մտքի, տեքստի աղքատություն է, նեղացում։ Մտքի աղքատության մեջ չի կարող լինել ո՛չ տնտեսական կյանք, ո՛չ հասարակական կյանք, ո՛չ հարևանների հետ համակեցություն։
  • Եկեղեցին պետք է հոտին ծառայի։ Հոտը եկեղեցու, առաջնորդի կարիք պիտի ունենա։
  • Այսօրվա լրատվականներում չկա մտքի շրջանառություն, սով է։

Զրուցավարներ՝ Գոհար Հայրապետյան, Ժիրայր Ոսկանյան

Նյութի աղբյուրը։

Զրույցի սղագրությունը՝ Արուսյակ Հոխիկյանի