• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհակալ ենք Ձեզ համատեղ կազմակերպած միջոցառման համար

Հարգելի պարոն Ա. Բլեյան
Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրինությունը և աշխատակազմը հայտնում է խորին շնորհակալություն և երախտագիտություն մեր դպրոցի հետ համագործակցելու, սիրով մեզ տրամադրելու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Արատեսի դպրական կենտրոնը, որտեղ իրականացվեց ՀՀ ԿԳ նախարարության կողմից հանրակրթական ծրագրեր իրականացնող 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսվող ռազմամարզական փորձարարակիան ճամբարը: Հուսով ենք, որ հետագայում մեր համագործակցումը կունենա շարունակական բնույթ , որը կնպաստի սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Շնորհակալ ենք Ձեզ համատեղ կազմակերպած միջոցառման համար, որի շնորհիվ մեր երեխաները էլ ավելի կոփված, անմոռաց հիշողություններով, առույգ ու կայտառ, դպրոցական առօրեայում բավականաչափ փոփոխություն կրած՝ վերադարձան դպրոց:
Ձեզ ենք հղում աշակերտների խորին շնորհակալությունը ևս:

Հարգանքներով՝ Ա. Թովմասյան