• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքային այց Շիրակի մարզ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության բնագավառին վերաբերող հարցեր: Աշոտ Բլեյանը ներկայացրել է կրթահամալիրի 2018թվականի ընթացքում իրականացրած, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը` կարևորելով «Ուսումնական Գյումրի» նախագիծը, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ են անցկացվել Գյումրու կրթական հաստատություններում: Անդրադարձ է եղել նաև նոր նախաձեռնություններին: Պարոն Բլեյանը մարզպետին է ներկայացրել իրենց նոր ձեռնարկներից մեկը` ուսուցչական երգչախումբ ստեղծելու գաղափարը, որն հղացել է կրթահամալիրի երգ-երաժշտության ուսուցչուհի Անի Նավասարդյանը: Խոսքը Գյումրիում ուսուցչական երգչախումբ ստեղծելուն է վերաբերում, որը կերգի ու կտարածի գլխավորապես մաքուր ազգային, միաձայն ու բազմաձայն երաժշտություն։ 
Մարզային իշխանությունները ողջունեցին ձեռնարկը` կարևորելով մարզի դպրոցներում երաժշտության ուսուցիչների կրթական մակարդակի բարձրացումը, ազգային երգ- երաժշտության տարածումը: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը վերահաստատեց մարզային իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու և նշեց, որ ամեն ինչ կանեն կրթության բնագավառի զարգացմանը միտված ձեռնարկները կյանքի կոչելու համար:

Նյութի աղբյուրը՝ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան էջ։