• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցչական երգչախումբը Երևանի Ս. Աննա եկեղեցում խնկարկեց Ազնավուրի հիշատակը

Արդեն մի քանի օր է աշխարհի տարբեր անկյուններում խնկարկվում է Շարլ Ազնավուրի հիշատակը: Այսօր Երևանի Սուրբ Աննա եկեղեցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները, Տ. Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ, մեկտեղվել էին մեկ անգամ ևս աղոթելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ազնավուրին: Կրթահամալիրի ուսուցչական երգչախումբը, խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ, պատարագից հատվածներ, շարականներ ու կոմիտասյան մշակումներ երգեց: Ապա սեբաստացինները Սուրբ Աննա եկեղցուց, ազնավուրյան տողեր ընթերցելով, Աբովյան փողոցով քայլեցին դեպի նրա անունը կրող հրապարակ:

Աղբյուրը