Մեր բարձունքը Իշխանասարն էր։ Սկսեցինք վերելքը, բայց գագաթին հասան միայն մի քանի սովորողներ, մյուսներս բարձրացանք մինչև լեռան կեսը: Իջնելիս սկսվեց ուժեղ անձրև: Գագաթից իջնողները մնացին անձրևի տակ, բայց ամենակարևորն այն է, որ կարողացան հաղթահարել այդ հսկա բարձունքը:
Պատմում է 9-րդ դասարանի սովորող Նարեկ Խաչատրյանը։
Համակարգումը՝ Սոֆյա Այվազյանի։