• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մուտք կրթահամալիր» 2018 ճամբար

Ես՝ Մարի Աղայանս, Դիլիջանի Կենտրոնական դպրոցից տեղափոխվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Ես մի քանի օր է՝ այցելում եմ դպրոց։ Ծանոթացա դպրոցի օրենքներին, ուսուցիչների և դասընկերներիս հետ։ Դպրոցը ինձ շատ դուր եկավ, ինձ գրկաբաց ընդունեց։ 
Շատ հրաշալի ուսուցիչներ ունեմ, նրանք ինձ շատ ջերմ ընդունեցին։ 
Մենք շատ հաճելի օր ենք անցկացնում։
Երգում ենք, պարում ենք, լողում ենք։
Ես հասցրեցի սիրել իմ դասվար ընկեր Անահիտին, ռուսերենի ուսուցչուհուս՝ ընկեր Գայանեին, ունեմ մաթեմատիկայի հրաշալի ոսուցիչ՝ Սմբատ Պետրոսյան։

Ես մեծ սիրով ու սպասումով սկսում եմ իմ ուսումնական տարին։ Համոզված եմ, որ այսպիսի լավ տրամադրվածությամբ էլ կշարունակեմ սովորել։

Նյութը՝ Մարի Աղասյանի մայրիկի ֆեյսբուքյան էջից