«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում են Մարինե Ամիրջանյանը, Անի Մրտեյանը․
Օգոստոսի 28-30-ը կրթահամալիրի բոլոր օղակներում «Մուտք»-ի ճամբար է: «Մուտք» ճամբարի մասնակիցներն են այլ դպրոցներից կրթահամալիր դիմած սովորողները: Ճամբարի նպատակն է օգնել նոր ընդունված սովորողներին՝ ներկայացնելով, մանրամասնելով մեր հեղինակային կրթական ծրագիրը, որպեսզի սովորողը, նրա ծնողը հեշտությամբ ու հասկանալով ընդգրկվի կրթական պրոցեսին: