• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քննարկման առանցքում բիզնես նախագծերն են...

Այսօր, նոյեմբերի 9-ին, Ավագ դպրոցի ընթերցասրահում, 10-րդ դասարանի տնտեսագիտության դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Սեբաստացի մոլ» բիզնես կենտրոնի հմակարգող Լիլի Եղիազարյանի հետ: Հանդիպման նպատակն էր խթանել Ավագ դպրոցի սովորողների ներառումը կենտրոնի կողմից իրականացվող նախագծերում, ինչպես նաև հանդես գալ նոր  նախագծեր և գաղափարների առաջարկով: Հանդիպումը հատկապես արժեքավոր էր նրանով, որ նախագծերի ներկայացումից զատ, եղան ոչ միայն նոր նախագծերի առաջարկներ, այլ նաև քննարկմանը զուգահեռ կոնկրետ նախագծերի շրջանակում սովորողների կողմից ձևավորվեցին խմբեր, որոնք առաջիկայում պետք է ներկայանան և ներկայացնեն իրենց կատարած գործնական աշխատանքերը կամ որ նույնն է բիզնես նախագծերը` իրենց արդյունքով: Քաջ գիտակցելով, որ  հանդիպման արդյունավետության գնահատականը  չափվում է կոնկրետ և տեսանելի արդյունքով, հուսով ենք, որ կբավականացնի  պահանջվող հետևողականությունը նախագծերի իրականացման ընթացքում:

 Տե'ս նաև Ավագ դպրոցի  սովորող Լուսինե Ալեքսանյանի  անդրադարձը: