• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուփրա ջան, սուփրա….

Կոնստանտին Շերեմետև

Երբ «Ճակատագրի տերը» կոնֆերանսին ելույթ էի ունենում, ամենից շատ հարցեր առաջացրեց ուժեղ ինտելեկտի գլխավոր ցուցիչի մասին թեման։

Սուփրա ջան, սուփրա…

Ինտելեկտի զարգացման երեք փուլ կա։ Ինչպե՞ս է, ուրեմն, մտածում մարդը, երբ նրա ինտելեկտը անհատականության մակարդակին է։

Հեքիաթի իմաստությունը

Ձկան հրամանով
և իմ խնդրանքով,
կացի՛ն, ցախն ինքդ կոտորիր,
իսկ դո՛ւք, ցախեր, թռեք սահնակի մեջ։
«Եմելիայի մասին» ռուսական ժողովրդական հեքիաթից

Այս հարցի պատասխանը ցանկացած ժողովրդական հեքիաթում կգտնենք։ Հեքիաթային հերոսների համար իդեալական առարկաները ինքնիրեն գործողներն են՝ ինքնիրեն բացվող սուփրան, թռչող գորգը, թռչող կոշիկները, մահակը, որ ինքնիրեն պատժում է՝ ում հարկավոր է և այլն։
Ժողովրդական իմաստությունը վաղուց նկատել է, որ խելացի վարքն այնպես անելն է, որ ամեն ինչ ինքնիրեն լինի՝ առանց մարդու միջամտության։
Խելացի մարդը կարող է նաև ինչ-որ բան ինքն անել, բայց միայնայն, ինչ իրեն դուր է գալիս։ Իսկ ինչ դուր չի գալիս, նրա փոխարեն անում են ուրիշները, կամ դա կատարվում է ավտոմատ։

Հեքիաթն ու իրականությունը

Մտածելը միշտ էլ օգտակար է։
Բա որ համ էլ խելամիտ գործենք…

Հատկապես այս կետը փոթորկեց լսարանը։ Բոլորն սկսեցին խոսել, որ հնարավոր չէ, որ պիտի օր ու գիշեր չարչարվես, որ ապահովես քեզ։
Այսինքն՝ սխալն արդեն մտածողության ուղղության մեջ է։ Մարդկանց մեծամասնությունը չի էլ մտածում՝ ինչ անի, որ փողերն իրենք իրենց աշխատվեն։ Բայց ախր խելքը հենց դրա համար էլ պետք է։
Հենց սկսում եք մի բան անել, որը ձեզ դուր չիգալիս, ինքներդ ձեզ հարցրեք՝

  • Պե՞տք է արդյոք դա անել, ընդհանրապես։
  • Հնարավո՞ր է դա անել ավելի հաճելի ձևով։
  • Կարո՞ղ է դա ուրիշ մարդ անել։
  • Հնարավո՞ր է դա ավտոմատացնել։

Հենց այս հարցերը տաք ու սկսեք մտածել, լուծումները կգան։ Ձեր կյանքը իրականում կփոխվի, որովհետև հիմա դուք ամեն օր կզբաղվեք հենց նրանով, ինչ ձեզ դուր է գալիս։
«Ինտելեկտիկա» նախագծի օրինակով դա այսպես է. ինձ դուր է գալիս ինտելեկտի մասին մի բան գրելը, բայց չեմ սիրում հետևել մուծումներին, հասցեատերերին ուղարկել ինֆոապրանքները, պատասխանել տեխնիկական հարցերին և կայքի գործունեությունն ապահովող գործեր կատարել։
Դրա համար էլ «Ինտելեկտիկա» կայքում մուծումներն ընդունում է ինքնագանձապահը, որ օրական հարյուրավոր հաշիվներ է ինքնուրույն դուրս գրում։ Եթե ես դա ավտոմատացրած չլինեի, ամբողջ ժամանակս դրա վրա կծախսեի։
Տեխնիկական հարցերին պատասխանում է տեխնիկական սպասարկման ծառայությունը։ Հարցերը տասնյակներով են լինում, ընդ որում, դրանք կրկնվում են։ Եվ նորից, եթե ամեն ինչ ինքս անեի, ամբողջ ժամանակս կխլեր։
Կայքի տարբեր աշխատանքներ կատարում են ֆրիլանսյորները, ովքեր որոշակի թեմաների մասնագետներ են։ Եվ դա հատկապես այն թեման է, որ նրանց դուր է գալիս, իսկ ինձ՝ ոչ։
Ուրեմն՝ եթե դուք ձեզ համար տհաճ մի բան եք անում և այն էլ ամեն օր, նշանակում է՝ մի բան ճիշտ չեք կազմակերպել։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը